«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն | Ararat Center for Strategic Research Ամառային դպրոց. «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում»
Գլխավոր էջ | Դպրոցի մասին

Երեքշաբթի, 3 հունիսի, 2008

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՓՈՒԼԸ ԱՎԱՐՏՎԵՑ

Մեզ դիմած շուրջ իննսուն ուսանողներից հարցազրույցի հրավիրվեցին վաթսունից ավելին: Հարցազրույններն անցկացնելու համար պահանջվեց երկու շաբաթ: Այժմ «Արարատ» կենտրոնի մասնագետները վերջնական ընտրություն են կատարում հարցվածների միջև՝ նրանց դիմումի հայտերի և հարցազրույցների արդյունքների հիման վրա։

Կարևոր է նշել, որ մրցութային տեղերի քանակը սահմանափակված է քսանով, սակայն կցանկանայինք կենտրոնի նմանատիպ այլ միջոցառումներում ներգրավել այս մրցույթով չանցած, բայց մեր կարծիքով մասնագիտական զգալի ներուժ ունեցող դիմորդներից շատերին։Այժմ
դիտարկվում է մրցույթով չանցած դիմորդների` առանձին կրթական միջոցառումներին (կինոդիտումներ, քննարկումներ, առանձին դասախոսություններ) մասնակցելու հարցը։ Հուսով ենք` մոտ ապագայում կկարողանանք ավելի ստույգ տեղեկատվություն տրամադրել սպասվելիք միջոցառումների վերաբերյալ։

Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք այս կայքում պարբերաբար տեղադրվող նորություններին։