«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն | Ararat Center for Strategic Research Ամառային դպրոց. «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում»
Գլխավոր էջ | Դպրոցի մասին

ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

2008թ. հունիսի 30-ից մինչև օգոստոսի 2-ը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երևանում կազմակերպում է «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դպրոց/դասընթացներ։

Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումն ու ուսուցումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների զարգացումը:

Առաջարկվող դասընթացներն են.

Դասընթացները վարում են քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, պատմության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։ Ամառային դպրոցն անվճար է։

Ուսանողներն ընտրվել են մրցութային սկզբունքով` դիմումում ներկայացված տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա։